AMWA-EMWA-ISMPP Joint position Statement on the Role of Professional Medical Writers

AMWA-EMWA-ISMPP համատեղ դիրքորոշման հայտարարություն արհեստավարժ բժշկական գրողների դերի մասին
Ներածություն

Ամերիկյան բժշկական գրողների միության (AMWA), Եվրոպական բժշկական գրողների միության (EMWA) և Բժշկական հրատարակչությունների մասնագետների միջազգային ընկերության (ISMPP) համատեղ դիրքորոշման այս հայտարարությունը պատկերում է արհեստավարժ բժշկական գրողների համապատասխան դերը բժշկական և գիտական հրապարակումների մշակման գործում, այդ թվում ՝

  • գործընկերների կողմից ստուգված ամսագրերում հրատարակման համար հոդվածներ և լրացուցիչ բովանդակություն (օր. ՝ կարճ տեսանյութեր)
  • գիտական համաժողովներում տարածելու համար սեղմագրեր, պաստառներ և բանավոր ելույթներ: 1-13

Այս համատեղ հայտարարությունը համահունչ է մի շարք այլ միջազգային կազմակերպությունների արդի ցուցումներին:

Արհեստավարժ բժշկական գրողների պատասխանատվությունները

Մասնագիտական բժշկական գրելու աջակցությունն օգնում է հեղինակներին և հովանավորներին ՝ բացահայտել իրենց հետազոտությունները գործընկերների կողմից ստուգված ամսագրերում և գիտական համաժողովներում, էթիկապես, 14 ճշգրիտ, 15,16 և ժամանակին ՝ 17 ՝ ուղղված հիվանդի խնամքի բարելավման վերջնական նպատակին:

Արհեստավարժ բժշկական գրողներն էթիկական հրապարակման ուղեցույցների վերաբերյալ ծավալուն գիտելիքներ ունեն 18,19 : Ընկերության կողմից հովանավորվող հետազոտության արդյունքների հաղորդակցության հարցում հեղինակներին օժանդակելիս, նրանք պետք է.

  • հետևեն Լավ հրատարակման գործունեության (GPP3) ուղենիշերին և Բժշկական ամսագրի խմբագիրների միջազգային հանձնաժողովի (ICMJE) հանձնարարականներին 1,2
  • հաշվի առնեն համապատասխան հաշվետվության ուղեցույցները (օր. ՝ CONSORT20-ը և ուրիշներ՝ հավաքագրված EQUATOR ցանցի21 կողմից)
  • ապահովեն, որ հեղինակներն ու հովանավորները տեղյակ լինեն իրենց ստանձնած պարտավորություններին՝ սույն ուղեցույցի համաձայն 1,2,20,21
  • հետևեն արդի բժշկական տեղեկատվությունների էթիկայի և լավագույն փորձի զարգացումներին:

Արհեստավարժ բժշկական գրողների հետ համագործակցող հեղինակների պարտականությունները

Հեղինակները, ովքեր նախընտրում են համագործակցել արհեստավարժ բժշկական գրողի հետ ձեռագրերի կամ համաժողովի ներկայացնելու համար, պետք է.

  • ապահովեն, որ որպես հեղինակներ, իրենց հասանելի լինեն բոլոր համապատասխան տեղեկությունները (օր. ՝ արձանագրություններ, վիճակագրական վերլուծության պլաններ, վիճակագրական վերլուծություններ և կլինիկական ուսումնասիրության զեկույցներ)
  • մտավոր ներդրում տրամադրեն գրելուց առաջ և զարգացումների ընթացքում
  • ապահովեն, որ վերջնական տեքստը լիովին արտացոլի բոլոր հեղինակների տեսակետները և հաստատվի բոլոր հեղինակների կողմից
  • հաստատեն ամսագրի կամ համաժողովի վերջնական ընտրության հարմարությունը
  • հավաստեն բժշկական աջակցության մոտեցումները, ներառյալ աջակցության բնույթը, աջակցության համար տրամադրված բժշկական արհեստավարժ գրողի անունը, ամենաբարձր գնահատված որակավորումները (օր. տիտղոսները կամ մասնագիտական հավատարմագրումը), պատկանելիությունը, (տե՛ս Ներդիր) և հավաստեն բժշկական գրելու աջակցության մատակարարման համար ֆինանսավորման աղբյուրները
  • համահեղինակ ճանաչեն բոլոր ներդրողներին (ներառյալ արհեստավարժ բժշկական գրողին), որոնք բավարարում են ICMJE հեղինակության չափանիշները: 1

Ներդիր: Բացահայտման հայտարարության ձևանմուշի օրինակ՝ պրոֆեսիոնալ բժշկական գրավոր աջակցության համար:

«Հեղինակները շնորհակալություն են հայտնում [անունը և որակավորումները] [ընկերության, քաղաքի, երկրի] բժշկական գրավոր աջակցության/խմբագրելու [նշեք և կամ համապատասխանաբար ընդլայնեք] համար, որը ֆինանսավորվել է [հովանավոր, քաղաք, երկիր] Լավ Հրատարակման պրակտիկայի (GPP3) ուղենիշերի համաձայն: (http://www.ismpp.org/gpp3): "

Հղումներ
  1. International Committee of Medical Journal Editors. Recommendations for the conduct, reporting, editing, and publication of scholarly work in medical journals. http://www.icmje.org/icmje-recommendations.pdf. Published December 2016. Accessed December 28, 2016.

  2. Battisti WP, Wager E, Baltzer L, et al. Good publication practice for communicating company-sponsored medical research: GPP3. Ann Intern Med. 2015;163:461–464.

  3. Clark J, Gonzalez J, Mansi B, et al. Enhancing transparency and efficiency in reporting industry-sponsored clinical research: report from the Medical Publishing Insights and Practices initiative. Int J Clin Pract. 2010;64:1028–1033.

  4. World Medical Association. Declaration of Helsinki: ethical principles for medical research involving human subjects. http://www.wma.net/en/30publications/10policies/b3/. Updated October 2013. Accessed December 20, 2016.

  5. World Health Organization. Statement on public disclosure of clinical trial results. http://www.who.int/ictrp/results/WHO_Statement_results_reporting_clinical_trials.pdf?ua=1. Published 2015. Accessed November 26, 2016.

  6. International Federation of Pharmaceutical Manufacturers and Associations (IFPMA), European Federation of Pharmaceutical Industries and Associations (EFPIA), Japanese Pharmaceutical Manufacturers Association (JPMA), Pharmaceutical Research and Manufacturers of America (PhRMA). Joint position on the publication of clinical trial results in the scientific literature. http://www.efpia.eu/uploads/Modules/Documents/20100610_joint_position_publication_10jun2010.pdf. Published 2010. Accessed November 25, 2016.

  7. Pharmaceutical Research and Manufacturers of America. Principles on conduct of clinical trials: communication of clinical trial results. http://www.phrma.org/sites/default/files/pdf/042009_clinical_trial_principles_final_0.pdf. Updated December 2014. Accessed December 20, 2016.

  8. Hamilton CW, Royer MG. AMWA position statement on the contributions of medical writers to scientific publications. AMWA J. 2003;18:13–16.

  9. American Medical Writers Association. Code of ethics. http://www.amwa.org/amwa_ethics. Updated June 2008. Accessed September 30, 2016.

  10. Jacobs A, Wager E. European Medical Writers Association (EMWA) guidelines on the role of medical writers in developing peer-reviewed publications. Curr Med Res Opin. 2005;21:31722.

  11. Norris R, Bowman A, Fagan JM, et al. International Society for Medical Publication Professionals (ISMPP) position statement: the role of the professional medical writer. Curr Med Res Opin. 2007;23:1837–1840.

  12. International Society for Medical Publication Professionals. Position statement: the role of the professional medical writer. http://www.ismpp.org/assets/docs/Inititives/advocacy/ismpp_ghost_writing_vs_professional_medical_writing_oct_2011.pdf. Published 2011. Accessed September 30, 2016.

  13. International Society for Medical Publication Professionals. Code of ethics. http://www.ismpp.org/ethics. Updated November 1, 2016. Accessed November 25, 2016.

  14. Woolley K, Lew RA, Stretton S, et al. Lack of involvement of medical writers and the pharmaceutical industry in publications retracted for misconduct: a systematic, controlled, retrospective study. Curr Med Res Opin. 2011;27:117582.

  15. Jacobs A. Adherence to the CONSORT guideline in papers written by professional medical writers. Write Stuff. 2010;19:196199.

  16. Gattrell WT, Hopewell S, Young K, et al. Professional medical writing support and the quality of randomised controlled trial reporting: a cross-sectional study. BMJ Open. 2016;6:e010329.

  17. Shah S, Nair S, Patil A, et al. Role of medical publication professional in timely dissemination and transparent reporting of clinical data. Curr Med Res Opin. 2016;32(Suppl 1):S12.

  18. Wager E, Woolley K, Adshead V, et al. Awareness and enforcement of guidelines for publishing industry-sponsored medical research among publication professionals: the Global Publication Survey. BMJ Open. 2014;4:e004780.

  19. Marusic A, Hren D, Mansi B, et al. Five-step authorship framework to improve transparency in disclosing contributors to industry-sponsored clinical trial publications. BMC Med. 2014;12:197.

  20. Schulz KF, Altman DG, Moher D. CONSORT 2010 statement: updated guidelines for reporting parallel group randomised trials. BMJ. 2010;340:c332.

  21. Reporting guidelines for main study types. EQUATOR Network Web site. http://www.equator-network.org/. Accessed December 20, 2016.